Կառավարության վարչակազմ. Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ցավակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրաշարժի զոհերի համար [լուսանկար]
Կառավարության վարչակազմ. Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ցավակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրաշարժի զոհերի համար [լուսանկար]

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` երկրաշարժի զոհերի համար։

Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը կանգնած է բարեկամ թուրք ժողովրդի կողքին և պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն։

Անկարայում կայացած հանդիպմանն ընդգծվել է վրացի փրկարարների մասնակցությունը երկրաշարժի հետեւանքների վերացման ու փրկարարական միջոցառումներին, ինչպես նաև Վրաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին դժվար պահին անհապաղ օգնության համար։ Իրակլի Ղարիբաշվիլին թուրք ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։