Կառավարության ծրագրի համաձայն՝ Վրաստանը 2025 թվականին Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրի
Կառավարության ծրագրի համաձայն՝ Վրաստանը 2025 թվականին Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրի

Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրի 2025 թվականին։ Այս մասին նշված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարան։

Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքը դեպի արտաքին շուկաներ:

Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին։

«Բանակցություններ կանցկացվեն Հնդկաստանի եւ Իսրայելի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման համար։ Բացի այդ, աշխատանքը կշարունակվի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական մակարդակով։ Պարսից ծոցի արաբական պետությունների խորհրդի (Gulf Countries) հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն և կսկսվեն համապատասխան բանակցությունները։ Նաև կսկսվեն բանակցություններ Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։