Կառավարության որոշման համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ աշխարհամարտում զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 1000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի,- այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է հրամանագիրը։
«Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին երկրի մասշտաբով միանվագ դրամական օգնություն է տրամադրում Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ծառայության գործակալությունը, իսկ Թբիլիսիում գրանցվածների համար՝ մայրաքաղաքի քաղաքապետարանը»,- ասված է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ։