Կառավարության որոշման համաձայն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան 2000 լարի, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 1000 լարի

Վրաստանի կառավարության որոշմամբ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները միանվագ դրամական սոցիալական օգնության տեսքով կստանան 2000 լարի, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները կստանան 1000 լարի։

Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Թբիլիսիի մունիցիպալիտետի, միանվագ դրամական սոցիալական օգնությունը տրամադրվում է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների նախարարության հսկողության ներքո գտնվող, սոցիալական ծառայության կողմից։

Կառավարության որոշման համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանին խնդրել են համապատասխան միջոցներ հատկացնել Թբիլիսիում գրանցված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու համար։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն ստորագրել է հրամանագիրը։