Կառավարության որոշմամբ, Վրաստանի ձեռքի գնդակի ազգային հավաքականին կշնորհվի մեկ միլիոն լարի դրամական պարգև
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի ձեռքի գնդակի ազգային հավաքականին մեկ միլիոն լարի դրամական պարգև կշնորհվի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար։ Համապատասխան կարգադրությանը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի ձեռքի գնդակի ազգային հավաքականը, այսօր Թբիլիսիի «Արենա»-ում կայացած վճռորոշ հանդիպման ժամանակ, հաղթեց Հունաստանի հավաքականին և երկրորդ տարին անընդմեջ ստացավ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք։
Կառավարության վարչակազմի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էին վարչապետը, նախագահը և կառավարության անդամները։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց ձեռքի գնդակի հավաքականի անդամներին, շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթեց։