Կառավարության որոշմամբ ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը բարձրանում է մինչև 390 լարի, իսկ մնացած բոլոր կատեգորիայի հաշմանդամների համար՝ 195 լարի
Այս տարվա հունվարից ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 50 լարիով՝ 340-ից դառնալով 390 լարի,- նշվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ։
«Նախարարների կաբինետի անդամները կառավարության այսօրվա նիստում քննարկել են Վրաստանի կառավարության «Սոցիալական փաթեթը որոշելու մասին» որոշման նախագիծը։ Փոփոխության համաձայն՝ այս տարվա հունվարից ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաների սոցիալական փաթեթը կավելանա 50 լարիով՝ 340-ից դառնալով 390 լարի։ Մնացած բոլոր կատեգորիաների հաշմանդամների դրամական օգնությունն ավելացվում է 20 լարիով, այդ թվում՝ զգալի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը 175 լարիից հասցվում է 195 լարիի, բյուջեն կազմում է մոտ 46 մլն լարի։
Բարձրացված սոցիալական փաթեթից կօգտվի մինչև 123 հազար շահառու»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։