Կառավարության որոշմամբ մեկնարկում է պնդուկի արտադրության խթանման ծրագիրը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարության որոշմամբ մեկնարկում է պնդուկի արտադրության խթանման ծրագիրը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է կառավարության նիստում:
Վարչապետի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է պնդուկի առաջնային արտադրության խթանումը՝ սուբսիդավորելով դրա պահպանման/մշակման համար անհրաժեշտ ապրանքների ինքնարժեքը։
«Ինչպես գիտեք, մեր համաքաղաքացիներից շատերը զբաղվում են այս ոլորտում՝ պնդուկի արտադրությամբ։ Ցավոք սրտի, փարոսանայի բացասական ազդեցությունը դեռ առկա է, եթե չեմ սխալվում, 2017 թվականին եկավ փարոսանան և դա շատ մեծ անկում առաջացրեց պնդուկի արտադրության մեջ։ Ինչպես գիտեք, այս տարի, միևնույն է, բերքը լավ չէր։ Որակը համեմատաբար վատ է եղել, ի լրումն այն, որ աշխարհում առկա տնտեսական ճգնաժամի պատճառով պահանջարկը նվազում է, գները՝ նվազում։ Ուստի, հաշվի առնելով այս ամենը, մենք որոշեցինք խրախուսել և աջակցել այս ոլորտում աշխատող ֆերմերներին և անհատներին, հնարավորինս օգնել»,- նշել է Ղարիբաշվիլին։
Բացի այդ, կառավարության ղեկավարը խոսել է նաև բերքի մասին և նշել, որ մոտ 250 մլն լարի է մուտք գործել Կախեթիի շրջան։
«Ծրագիրը նախատեսում է պնդուկի առաջնային արտադրության խթանում՝ սուբսիդավորելով դրա պահպանման/աճեցման համար անհրաժեշտ ապրանքների ինքնարժեքը։ Առաջին փուլում մենք դրա համար կհատկացնենք մոտավորապես 20 մլն լարի, և պարոն Օթարը այս մասին ձեզ մանրամասն կտեղեկացնի ավելի ուշ։ Մենք պետք է հնարավորինս օգնենք բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են այս ոլորտում և հատկապես Սամեգրելոյում, այս ոլորտում շատ մարդիկ կան, և նրանք առավելագույն աջակցության կարիք ունեն, ինչպես մենք օգնում ենք բերքահավաքին, խաղողի արտադրությանը և այլն։ Ասեմ նաև, որ բերքահավաքը հաջող է անցել, մոտ 250 մլն լարի է գնացել Կախեթիի շրջան, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Օթար Շամուգիային, նա հաջողությամբ անցկացրեց բերքահավաքը և բոլոր գործակալություններին, որոնք ներգրավված էին այս գործընթացում», – ասել է վարչապետը։