Կառավարության որոշմամբ, բժիշկների նվազագույն աշխատավարձը սահմանվել է 1260 լարի, իսկ բուժքույրերինը՝ 792 լարի
Կառավարության որոշմամբ, բժիշկների նվազագույն աշխատավարձը սահմանվել է 1260 լարի, իսկ բուժքույրերինը՝ 792 լարի

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ սահմանվել է բժիշկների և բուժքույրերի նվազագույն վարձատրությունը։

Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ բուժքույրերի նվազագույն աշխատավարձը 792 լարի է, իսկ բժիշկներինը՝ 1260 լարի։

«Մենք կարևոր որոշում ենք ընդունել բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։ Ինչպես գիտեք, մենք ունենք շատ մեծ թվով բժիշկներ և բուժքույրեր, ովքեր, ցավոք, շատ ցածր են վարձատրվել։ Կարծում ենք՝ բժշկական ծառայությունների վճարումներով, որոնք պետությունը փոխհատուցում է համընդհանուր առողջապահությունից, տեղին է սահմանել բժիշկների և բուժքույրերի ամսական նվազագույն աշխատավարձը։

Շեշտում եմ՝ սա նվազագույն գումարն է։ Իհարկե, դրանից ավելի բարձր աշխատավարձ կարող են սահմանել։ Բուժքույրերի դեպքում նվազագույն աշխատավարձը 792 լարի է, բժիշկների դեպքում՝ 1260 լարի։ Ի սկզբանե, երբ մենք հայտարարեցինք այդ մասին, խոսակցություններ կային, որ մենք ֆիքսված աշխատավարձ ենք սահմանել, և որ աշխատավարձը շատ ցածր է այն աշխատանքի համար, որ անում են բժիշկներն ու բուժքույրերը։ Իհարկե, դա ցածր է, բայց դա նվազագույն է, այլ ոչ թե ֆիքսված աշխատավարձ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։