Կառավարության որոշմամբ ավելանում են գործուղումների ամենօրյա ծախսերը
Կառավարության որոշմամբ ավելանում են գործուղումների ամենօրյա ծախսերը

Կառավարության նիստը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Նախարարների կաբինետի անդամները կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկել են օրակարգում ընդգրկված 21 հարց։

Քննարկված հարցերի թվում էր կառավարության որոշման փոփոխությունը, որը վերաբերում է գործուղումների ամենօրյա ծախսերի ավելացմանը։

Մասնավորապես, երկրի ներսում գործուղումների օրական ծախսերի նորման ներկայիս 15 լարիից հասցվում է 30 լարիի, իսկ երկրից դուրս գործուղումների և բնակելի տարածքի վարձակալության օրական ծախսերի նորմերը սահմանվում են յուրաքանչյուր երկրի նկատմամբ, հաշվի առնելով ներկա իրականությունը։

Փոփոխության արդյունքում կապահովվի հնարավորինս համապատասխանությունը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում գործուղումների ժամանակ օրական և բնակելի տարածքների վարձակալության ծախսերի ներկա իրականությանը։

Վերանայված նորմերով առաջնորդվելու են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածները, որոնց համար ֆինանսների նախարարի հրամանով կսահմանվեն համանման նորմեր։