Կառավարության որոշմամբ՝ հունվարի 5-ը և 6-ը հայտարարվել են տոնական օրեր
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի հունվարի 5-ը և 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։
Համապատասխան որոշումը այսօր հրապարակվել է օրենսդրական տեղեկագրի պաշտոնական կայքում։
«Վարչական մարմինը որոշում է իր ենթակայության տակ գտնվող/իր համակարգում ընդգրկված ծառայությունները/ծառայողներին, որոնց վրա այս որոշումը չի տարածվում, եթե նրանց ֆունկցիաների իրականացումը պետական իշխանության իրականացման կամ հասարակության նորմալ գործունեության համար հանդիսանում է անհետաձգելի անհրաժեշտություն։
Որոշումը չի տարածվում Վրաստանի ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման վրա։
Որոշումը չի տարածվում «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեության վրա, այդ թվում՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի «ա.թ» ենթակետով նախատեսված գնումների և պետական գնումների հետ կապված վեճերի քննության խորհրդի գործունեության վրա», – նշված է փաստաթղթում, որը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։