Կառավարության որոշմամբ՝ երկրի 244 բնակավայրերի բնական գազ մատակարարելու նպատակով ավելանում է գազիֆիկացման նախագծաշինարարական աշխատանքների իրականացման համապատասխան ընդհանուր արժեքը
Կառավարության որոշմամբ՝ երկրի 244 բնակավայրերի բնական գազ մատակարարելու նպատակով ավելանում է գազիֆիկացման նախագծաշինարարական աշխատանքների իրականացման համապատասխան ընդհանուր արժեքը

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ բնական գազ մատակարարելու նպատակով ավելանում է գազիֆիկացման նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համապատասխան ընդհանուր արժեքը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է հրամանագիրը։

Փոփոխության համաձայն՝ հաստատվել է գազիֆիկացման 3-ամյա պլանը, որի շրջանակներում «Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը» 2022-2024 թվականների ընթացքում 39 698 բաժանորդի երկրի 244 բնակավայրերում պետք է ապահովի գազաֆիկացման նախագծաշինարարական աշխատանքների իրականացումը բնական գազ մատակարարելու նպատակով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 135 272 350 լարի։

Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը կապահովեն համապատասխան ռեսուրսների որոնումը և համապատասխան հատկացումների դիտարկումը 2022-2024 թվականների համար։

Տեղեկությունը տարածում է կառավարության վարչությունը։