Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Շովիում աղետի հետևանքով զոհվածների հիշատակը

14:15, 07.08.2023

Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Շովիում աղետի հետևանքով զոհվածների հիշատակը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Շովիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել Շովում զոհվածների ընտանիքներին, նրանց հարազատներին, բարեկամներին , ողջ երկրին, հասարակությանը։ Շովի»ում իսկապես սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մեր քաղաքացիներից շատերի կյանքը։ Խնդրում եմ նախարարներին մեկ րոպե լռությամբ հարգել հանգուցյալների հիշատակը։

Եվս մեկ անգամ իմ և կառավարության անունից ցանկանում եմ իմ խորին վիշտը հայտնել։ Շովում տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը ցնցեց ողջ Վրաստանին։ Ուստի՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր ցավակցությունը հայտնել ընտանիքներին։ Շատ դժվար փորձություն է ողջ երկրի համար։ Կառավարությունն առաջին իսկ րոպեից ներգրավվեց: Ինչպես գիտեք, աշխատանքում ներգրավված են եղել մեր հերոս փրկարարները, մոտ 400 փրկարար։ Աղետի գոտուց անվնաս դուրս են բերվել մեր 210 համաքաղաքացի: Նաև ուզում եմ ձեզ ասել, որ մեր հերոս զինվորները ներգրավված են եղել այս աշխատանքներում՝ օգնելով մեր հպարտ, հերոս փրկարարներին։ Ամբողջական մոբիլիզացիա արվեց մեր կողմից։ Բժիշկները տեղում էին։ Տեղում մոբիլիզացված է ավելի քան 100 հատուկ տեխնիկա։ Իրակլի Կարսելաձեն անձամբ է ղեկավարել այդ աշխատանքները, մենք՝ բոլորս մոբիլիզացվել ենք տեղում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա ծանր դատավարություն է բոլորիս համար, ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նմանատիպ