Կառավարության կողմից մեկնարկած «Արտադրի՛ր Ուկրաինայի համար» արշավի շրջանակներում այսօր առաջին մարդասիրական բեռներն ուղարկեցինք Ուկրաինա. Միխեիլ Խիդուրելի
Կառավարության կողմից մեկնարկած «Արտադրի՛ր Ուկրաինայի համար» արշավի շրջանակներում այսօր առաջին մարդասիրական բեռներն ուղարկեցինք Ուկրաինա. Միխեիլ Խիդուրելի

Կառավարության որոշմամբ և էկոնոմիկայի նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության կողմից կազմակերպված «Արտադրիր Ուկրաինայի համար» լայնածավալ արշավի շրջանակում ուղարկվել է մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին տեղեկություն է տարածում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ վրացական ընկերությունների աջակցությամբ հավաքվել է մինչև 40 տոննա տարբեր անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սնունդ և խմիչք, առաջնային և բժշկական պարագաներ, որոնք կհասցվեն ուկրաինացի ժողովրդին։

«Վրացական ընկերությունների օգնությամբ մենք այսօր Ուկրաինա ուղարկեցինք տարբեր ապրանքներ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ, մանկական սնունդ, հագուստ, հիգիենա, տարբեր չփչացող սննդամթերք։ Վստահ եմ, որ այժմ, երբ ուկրաինացի ժողովուրդն ամենաշատն ունի մեր աջակցության կարիքը, դա համեստ ներդրում կլինի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ընկերություններին, որոնք մասնակցել են «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավին, ինչպես նաև «Վրացական փոստ»-ին, որն ապահովում էր բեռնափոխադրումները և նյութատեխնիկական ապահովումը, և «Easy Charter»-ին, որը մեզ մեծ օգնություն ցուցաբերեց», – ասել է «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին։