Կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստին
Կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստին

Կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր խորհրդարանի լիագումար նիստին:

Կառավարության նախաձեռնած նախագծի համաձայն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բաժանված է երկու պետական ​​գերատեսչությունների՝ կրթության և գիտության և մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություններ:

Ըստ խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Գիորգի Ամիլախվրիի մեկնաբանմամբ, մշակույթը «Վրացական երազանքի» համար ամենակարևոր գերակայություններից մեկն է, և փոփոխություններն ուղղված են ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը:

«Երկու նախարարություն կստեղծվի մի կողմից՝ մշակույթի, սպորտի ու երիտասարդության, մյուս կողմից՝ կրթության ու գիտության: Մենք դա համարում ենք կարևոր քայլ, քանի որ երկուսն էլ շատ գերակա ոլորտներ են, ուստի բարեփոխումներն ավելի արագ իրականացնելու, ավելի արդյունավետ կառավարում հաստատելու համար որոշում է կայացվել առանձնացնել մշակույթը կրթությունից և գիտությունից», – ասաց Գիորգի Ամիլախվարին:

Լիագումար նիստում կքննարկվեն նաև խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին, որոնք նախատեսում են մշակույթի ոլորտի տարանջատում կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի կազմից և նոր խորհրդարանական կոմիտեի՝ մշակույթի կոմիտեի ստեղծում: