Կառավարության համար առանձնահատուկ առաջահերթություն է բաժանված գծերի պատճառով հեռացված հասարակությունների միջև համագործակցության, հաշտեցման և վստահության վերականգնման օժանդակությունը. Վարչապետի զեկույցը
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, բռնազավթված տարածաշրջաններից սովորող ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է: Այս մասին ասված է Վարչապետի զեկույցում, որը կներկայացվի խորհրդարանի Բյուրոյի այսօրվա նիստում:
Փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականին բոլոր ծրագրերի նախատեսմամբ, ընդունվել է 398 ուսանող, ինչը եռակի է նախորդ տարիների համեմատ:
«Հարկ է նշել, որ 2020 թվականին, բռնազավթված գծում ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով, պետության ջանքերի և ոչ ֆորմալ ուղիների օգտագործման միջոցով, հնարավոր դարձավ օկուպացված շրջաններում ապրող ավելի քան 1000 ուսանողի և աշակերտի, ինչպես նաև նրանց ուղեկիցների կազմակերպված ձևով տեղափոխել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք, ուսումը շարունակելու նպատակով: Վրաստանի կառավարության համար առանձնահատուկ գերակայություն է բաժանված գծերից այնկողմ բնակվող հասարակությունների միջև համագործակցության, հաշտեցման և վստահության ամրապնդումը: Այս առումով, առկա բոլոր պաշտոնական կամ ոչ ֆորմալ ուղիները շարունակում են օգտագործվել, ներառյալ միջազգային գործընկերների միջնորդությունները, առկա կարիքները պարզելու և դրանց ժամանակին արձագանքելու համար: Բավականին արդյունավետ հաղորդակցություն էր ընթանում համավարակին վերաբերող հարցերի շուրջ: Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Պետնախարարի աշխատակազմը հաստատել է բռնազավթված տարածաշրջանների համար միջազգային և հասարակական կազմակերպությունների 58 նոր նախագիծ, որոնց 60%-ը ներառում է բաժանված հասարակությունների միջև վստահության ամրապնդման գործողություններ: Օկուպացիոն գծի վրա դրված սահմանափակումների պատճառով, որոնց պատճառով Աբխազիայի և Ցխինվալի շրջանից դիմորդները ի վիճակի չէին ժամանակին ֆիզիկապես անցնել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք և մասնակցել ազգային քննություններին, բոլոր դիմորդներն ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություն առանց քննությունների», – ասված է զեկույցում: