Կառավարության հակաճգնաժամային ծրագրի նպատակն է, չնայած ճգնաժամի, գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդիկ պահպանեն իրենց աշխատատեղը. Գիորգի Գախարիա
Պետական ծրագրերի միջոցով, մենք խթանում ենք ֆերմերներին, որ շարունակեն կամ սկսեն արտադրությունը, որով առաջին հերթին իրենց տեղը կզբաղեցնեն ներքին, այնուհետև արտաքին շուկայում,- այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Քարելիում, մրգի վերամշակման արտադրամասում աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը հաջող արտադրության լավ օրինակ է, որտեղ տարեկան արտադրվում է մոտ 75 տոննա չիր և արտադրանքը Վրաստանի շուկայից բացի արտահանվում է նաև այլ երկրներ։
Վարչապետը արտադրամասը դիտել է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Շիդա Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջեվանիշվիլիի հետ։