Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված հինգ հարց
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված հինգ հարց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Նախարարների կաբինետի անդամները քննարկել են հինգ հարց:

Քննարկվող հարցերի թվում էր Վրաստանի կառավարության որոշման նախագիծը՝ «Վրաստանի կառավարության և ՍՊԸ «Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի» միջև «Սկրա քամի» էլեկտրակայանի մասին դրվելիք պայմանագրի մասին» որի համաձայն ընկերությունը 12 ամսվա ընթացքում պետք է անցկացնի Սկրայի տեխ-տնտեսական գնահատումը սեփական միջոցներով:

Էլեկտրակայանի գտնվելու վայրը Գորիի մունիցիպալիտետն է, իսկ էլեկտրակայանի հաշվարկային դրվածքային հզորությունը 20,7 ՄՎտ է։ Մոտավոր տարեկան թողարկումը կազմում է 85,23 մլն կՎտժ։ Նախահաշվային ներդրումները կազմում են 23,3 մլն ԱՄՆ դոլար։

Տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը։