Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 16 հարց
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 16 հարց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված 16 հարց։

Նրանց տվյալներով՝ քննարկված հարցերի թվում են եղել էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած երեք հողմային և հինգ հիդրոէներգետիկ նախագծեր, որոնք նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարբեր շրջաններում՝ Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում, Շիդա Քարթլիում և Իմերեթիում։

«Կառավարության նիստում ներկայացված էներգետիկ նախագծերի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է ավելի քան 250 ՄՎտ, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 400 մլն ԱՄՆ դոլարը։ Նշված էլեկտրակայանների ներդրող ընկերությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնց հիման վրա կսկսվեն նախագծերի տեխնիկատնտեսական նպատակահարմարության, ինչպես նաև շինարարական աշխատանքների ուսումնասիրությունը»,- ասված է կառավարության տեղեկատվության մեջ։