Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է երկու հիդրոէլեկտրակայանների զարգացման և առաջմղման նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է երկու հիդրոէլեկտրակայանների զարգացման և առաջմղման նախագիծը

Կառավարության նիստը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարների կաբինետի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված 13 հարց։

«Քննարկված հարցերի թվում էր Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության նախաձեռնած երկու հիդրոէլեկտրակայանների զարգացման և առաջմղման նախագիծը։ Այդ ՀԷԿ-երից մեկը՝ 11,8 ՄՎտ հզորությամբ, կկառուցվի Օնիի մունիցիպալիտետում, իսկ երկրորդ ՀԷԿ-ի նախագիծը կիրականացվի Չխորոծղուի մունիցիպալիտետում՝ դրա հզորությունը կազմում է մինչև վեց մեգավատ։

Երկու ՀԷԿ-երի կառուցման համար ընդհանուր առմամբ կներդրվի ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է կառավարության մամուլի ծառայությունից։