Կառավարության աշխատակազմի շենքից խոնարհվել է պետական դրոշը

10:07, 08.08.2026

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 18-րդ տարելիցի կապակցությամբ, ի հիշատակ զոհվածների, Վրաստանի կառավարության աշխատակազմի շենքի վրա խոնարհվել է պետական դրոշը:

Կառավարության կարգադրությամբ, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների ապօրինի օկուպացիայի նպատակով Ռուսաստանի կողմից Վրաստանում իրականացված լայնամասշտաբ ռազմական ինտերվենցիայի հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար Վրաստանի ողջ տարածքում վարչական մարմինների շենքերի վրա պետական դրոշները խոնարհված են:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմը:

Նմանատիպ