Կառավարության անդամները հանդիպել են EBRD-ի փոխնախագահի հետ
Կառավարության անդամները հանդիպել են EBRD-ի փոխնախագահի հետ

Վրաստանի կառավարության անդամները հանդիպել են Վրաստանում այցով գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումանի հետ։

Հյուրի հետ հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, գրավյալ տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Կողմերը քննարկել են ոլորտային համագործակցության կոնկրետ ուղղությունները՝ ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ տեղեկություններ լսել Քվեշեթի-Կոբի թունելի շինարարության ընթացքի, տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների, առողջապահության ոլորտում EBRD-ի աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի, տարածաշրջանային նշանակության նախագծերի մասին։

Ուշադրություն է դարձվել երկրի ընթացիկ մակրոտնտեսական, դրամավարկային և հարկաբյուջետային պարամետրերին։ Նշվել է, որ Վրաստանի տնտեսությունը, չնայած տարածաշրջանում առկա մարտահրավերներին, պահպանում է բարձր և կայուն աճ։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ գործընկերությունը կշարունակվի ինչպես կառուցվածքային, այնպես էլ տնտեսական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։