Կառավարության անդամները և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են Վրաստանի համար մշակված տնտեսական հուշագիրը
Աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանի կառավարության և Համաշխարհային բանկի անդամների միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի կողմից պատրաստված երկրի տնտեսական հուշագիրը (CEM)՝ «Ապագայի նախագծում մրցունակ, ինտեգրված և ուժեղ Վրաստանի համար»: Այդ մասին տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ըստ նրանց՝ փաստաթղթի քննարկմանը մասնակցել են՝ Համաշխարհային բանկի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հավասար տնտեսական աճի, ֆինանսների և ինստիտուտների տնօրեն Լալիտա Մուրտին, Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին, Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվրիշվիլին, նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։
«Համաշխարհային բանկի պատրաստած փաստաթուղթն արտացոլում է Վրաստանի վերջին տասնամյակի ձեռքբերումները, և դրա նպատակն է վարել անհրաժեշտ պետական քաղաքականություն՝ այդ ձեռքբերումները պահպանելու համար։
Հուշագրում քննարկվում է երկրի բարեփոխումների ուժեղացման կարևորությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ կառուցվածքային և տարածական վերափոխումները, տարբեր ոլորտներում արտադրողականության բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացումը և այլն:
Վրացական կողմից առաջարկությունների և կարծիքների փոխանակումից հետո փաստաթուղթը կհրապարակվի և հասանելի կլինի հանրությանը», – ասվում է կառավարության մամուլի ծառայությախն հաղորդագրության մեջ: