Կապիտոլ Հիլի վրա բռնության կադրերը վրդովեցուցիչ են, պետական հաստատությունների վրա հարձակումն անընդունելի է. Գիորգի Գախարիա
Կապիտոլ Հիլի վրա բռնության կադրերը վրդովեցուցիչ են, պետական հաստատությունների վրա հարձակումն անընդունելի է,- այս մասին «Թվիթերում» գրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշում է վարչապետը, Վրաստանն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում երկրի ռազմավարական գործընկերոջը:
«Մենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում մեր ռազմավարական գործընկերոջը:
Կապիտոլ Հիլի վրա բռնության կադրերը վրդովեցուցիչ են, պետական հաստատությունների վրա հարձակումն անընդունելի է:
Մենք հավատում ենք Միացյալ Նահանգների ժողովրդավարության ուժին և վստահ ենք, որ ի վերջո ժողովրդավարական ինստիտուտները կհաղթեն», – նշել է Վրաստանի վարչապետը: