«Կապիկի ծաղիկով» վարակման դեպքերի աճի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլոբալ առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել

20:40, 23.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «կապիկի ծաղիկի» հետ կապված գլոբալ առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել։

Արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ-ի այս որոշումը կապված է աշխարհում «կապիկի ծաղիկով» վարակման դեպքերի աճի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել վիրուսի վերաբերյալ արտակարգ կոմիտեի երկրորդ նիստի ավարտից հետո։

ՄԱԿ-ի Առողջապահության կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ ավելի քան 16 000 դեպք է գրանցվել 75 երկրներում։

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «կապիկի ծաղիկի» վտանգը չափավոր է աշխարհում և բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ եվրոպական տարածաշրջանի, որտեղ մենք ռիսկը բարձր ենք գնահատում»,- ասել է Գեբրեյեսուսը։

Ներկայումս աշխարհում կա միայն երկու նման առողջապահական արտակարգ իրավիճակ՝ կորոնավիրուսային համաճարակը և պոլիոմելիտի վերացման շարունակական ջանքերը:

Նմանատիպ