Կանխվել են Սարփի անցակետում մեծ քանակությամբ չհայտարարագրված ոսկու ներկրման փաստերը
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսակետում՝ «Սարփի» մաքսային ծառայողների կողմից օտարերկրյա քաղաքացիների հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցի և ֆիզիկական մարմնի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը 201,3 գրամ)։
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 33 144,63 լարի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացի Ա.Դ.-ին որպես սանկցիա է սահմանվել 7518,41 լարիի դրամական տուգանք։
Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։