Սպանություն կազմակերպելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են Իրանի քաղաքացու
Սպանություն կազմակերպելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են Իրանի քաղաքացու

Իրանի Հանրապետության քաղաքացի Ա.Պ.-ին, ծնված 1964 թվականին, դատավորի որոշման հիման վրա, կանխամտածված սպանություն կազմակերպելու մեղադրանքով, ձերբակալել են Թբիլիսիում, Լերմոնտովի փողոցում,- այս մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներն անցկացրել են ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության, պետական անվտանգության ծառայության հակահետախուզական դեպարտամենտի և գլխավոր դատախազության աշխատակիցները:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հանցանքը նկատի ունի 16-ից 20 տարվա ազատազրկում: