Կանոնակարգի համաձայն, պարտավոր ենք, խորհրդարանի առաջին նիստում քննարկենք պատգամավորների իրավասությունների դադարեցման հարցը. Մամուկա Մդինարաձե
Կանոնակարգի համաձայն, պարտավոր ենք, խորհրդարանի առաջին նիստում քննարկենք պատգամավորների իրավասությունների դադարեցման հարցը. Մամուկա Մդինարաձե

Մեր ընդդիմախոսները թող չընդունեն այնպես, որ դա որոշակի վերջնագիր է,- այսպես է պատասխանել «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեն ընդդիմության պատգամավորների մանդատները վերացնելու մասին առաջադրված հարցին:

Մդինարաձեի խոսքով, կանոնակարգը պարտավորեցնում է խորհրդարանին առաջին նիստում քննարկել իրենց լիազորությունների դադարեցման հարցը:

«Մեր ընդդիմախոսները թող չընդունեն, որ սա որոշակի վերջնագիր է: Նրանք մեզանից ոչ պակաս լավ գիտեն, որ դա ընթացակարգային հարց չէ, որը պետք է որոշվի մեծամասնության կողմից, քանի որ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգում նշված է, որ ժամկետը լրանալուց հետո, առաջին նիստը անցկացնելուն պես, նախքան այլ հարցերի քննարկումը, խորհրդարանը պետք է քննարկի լիազորությունների դադարեցման հարցը: Այս պարագայում հիմքը նրանց սեփական դիմումներն են: Ուստի խորհրդարանը պարտավոր է քննարկել նրանց լիազորությունների դադարեցման հարցը: Կունենանք նստաշրջան թե ոչ, մենք պետք է նրանց հարցը համարենք առաջնային», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: