Կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելու միջազգային օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստատեսային աշտարակը լուսավորվել է նարնջի գույնով
Կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելու միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հեռուստատեսային աշտարակը հերթական անգամ լուսավորվել է նարնջի գույնով:
Տեղեկատվությունը տարածում է ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը:
Նախաձեռնությունը, որն արդեն ավանդույթ է դարձել, ՄԱԿ-ի կանանց կազմակերպության կողմից, Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է 2016 թվականից:
«Այս խորհրդանշական ժեստով Վրաստանի մայրաքաղաքը միանում է գենդերային բռնության դեմ համաշխարհային արշավին: Արշավը մեկնարկել է նոյեմբերի 25-ին, կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելու միջազգային օրը և կտևի 16 օր:
Արշավի պաշտոնական գույնը նարնջագույնն է, ուստի աշխարհի քաղաքներն իրենց աջակցությունն են հայտնում նարնջագույն լույսերով տեսարժան վայրերը և օբյեկտները լուսավորելով: Այս օրվա կապակցությամբ անց կացվող միջոցառումներին գերակշռում է նարնջագույնը: Ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակցելու արշավին:
Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա միջազգային արշավը նշվում է 1990-ականների սկզբից: Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ցույց տալ համերաշխություն գենդերային բռնության զոհերի նկատմամբ:
Այս տարի քարոզարշավը կենտրոնանում է «ստվերային համավարակի» վրա, որը հետևեց COVID 19- ի տարածմանը. Տեղաշարժման սահմանափակման և մեկուսացման սահմանումից հետո, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների բոլոր ձևերը, հատկապես ընտանեկան բռնության դեպքերի թիվը աճել է:
ՄԱԿ-ի կանացն կազմակերպությունը միանում է բռնության զոհերին, ակտիվիստներին, որոշումներ կայացնող անձանց, ՄԱԿ-ի համակարգին և բոլոր սոցիալական խավերին, որպեսզի ավելի ընդգծվի, թե որքան անհրաժեշտ է ֆինանսավորումը, ծառայությունները, կանխարգելումը և տվյալները, որոնց միջոցով, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վրա կլինի ավելի տեղեկացված արձագանք», – ասված է հայտարարության մեջ: