Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է նարնջագույնով
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է նարնջագույնով

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկu՝ հեռուստաաշտարակը հերթական անգամ լուսավորվել է նարնջագույնով։

Այս խորհրդանշական ժեստով Վրաստանի մայրաքաղաքը միացել է գենդերային բռնության դեմ համաշխարհային արշավին։ Արդեն ավանդույթ դարձած նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության կողմից՝ մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ, 2016 թվականից։

Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և կտևի 16 օր։

Վրաստանում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության տվյալներով՝ արշավի պաշտոնական գույնը նարնջագույնն է, ուստի աշխարհի քաղաքներն իրենց աջակցությունն են հայտնում՝ նարնջագույնով լուսավորելով ուշագրավ շենքերը կամ օբյեկտները։ Այս օրը անցկացվող միջոցառումներում գերակշռում է նարնջագույնը։