Կանադայի վարչապետը. Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս Կանադայի վստահելի գործընկեր չէ, իսկ Դոնալդ Թրամփը պետք է հարգի մեր երկրի ինքնիշխանությունը
Կանադայի վարչապետ Մարկ Կարնին հայտարարել է, որ առաջիկա օրերին կխոսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Սա կլինի նրանց առաջին երկխոսությունը այն բանից հետո, երբ Մարկ Կարնին ստանձնել է վարչապետի պաշտոնը։
«Մենք կզրուցենք առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում», – հայտարարել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփը պետք է հարգանք ցուցաբերի երկրի ինքնիշխանության նկատմամբ։
Միևնույն ժամանակ, Մարկ Կարնին ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս վստահելի գործընկեր չէ։
«Համապարփակ բանակցությունների շնորհիվ գուցե կարողանանք վերականգնել որոշ վստահություն, բայց մենք չենք նահանջելու։ Անհրաժեշտ է կտրուկ նվազեցնել մեր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Մենք ստիպված կլինենք մեր առևտրային հարաբերությունները տեղափոխել այլ ուղղությամբ», – նշել է Կանադայի վարչապետը։