Կանադայի վարչապետ Մարկ Քարնի. Կանոնների վրա հիմնված առևտրի դարաշրջանն ավարտվել է
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ կանոնների վրա հիմնված առևտրի դարաշրջանն ավարտվել է։
Մարկ Քարնին հայտարարությունն արել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումում։
Նա ասել է, որ համաշխարհային տնտեսությունը 1989 թվականին Բեռլինի պատի անկումից ի վեր ենթարկվում է ամենախորը փոփոխություններից մեկին։
«Հին աշխարհը, որտեղ վերածնվեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը, ավարտվել է։ Կանոնների վրա հիմնված, ազատականացված առևտրի և ներդրումների կայուն ընդլայնման հին աշխարհը, որում վերածնվեցին մեր երկրների մեծ մասը, այդ թվում՝ Կանադան, ավարտվել է», – ասել է Քարնին։