Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Ուկրաինայի Իրպեն քաղաք։
Թրյուդոն Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինի հետ շրջել է ռուսական գերությունից ազատագրված քաղաքում։
«Ես հենց նոր հնարավորություն ունեցա խոսելու Կանադայի վարչապետի հետ։ Նա եկել էր Իրպեն՝ տեսնելու այն սարսափները, որ ռուսներն արել են մեր քաղաքներում և իհարկե Կանադայի վարչապետը շոկի մեջ է։ Նա տեսավ գրեթե ամբողջությամբ ավերված ռազմական օբյեկտներ և տներ», – ասել է Իրպենի քաղաքապետը: