Կանադայի վարչապետ. Աշխարհաքաղաքական տեսանկյունից Չինաստանը ամենամեծ սպառնալիքն է
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Չինաստանը ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Լրագրողները Կանադայի վարչապետին խնդրեցին անվանել Կանադայի անվտանգությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքը, ինչին Քարնին պատասխանեց, որ դա Չինաստանն է։
Բացի այդ, Քարնին քննադատեց Չինաստանին Ռուսաստանի հետ գործընկերության համար՝ ասելով, որ այն սպառնալիք է ներկայացնում ամբողջ Ասիայի, մասնավորապես՝ Թայվանի համար։
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Չինաստանը ամենամեծ սպառնալիքն է։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այն վերացնելու համար», – նշել է Քարնին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում Կանադայի համար։
«Միացյալ Նահանգները ցանկանում է մեր հողը, մեր ռեսուրսները, մեր ջուրը, մեր երկիրը։ Այս մաքսատուրքերի և սպառնալիքների միջոցով նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ոչնչացնել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեզ տիրանալ», – ասել է Քարնին։