Կանադայի նոր վարչապետ դարձավ Մարկ Քարնին
Կանադան ունի նոր վարչապետ։ Մարկ Քարնին երդվեց, ինչը նշանակում է, որ նա պաշտոնապես փոխարինեց Ջասթին Թրյուդոյին։
Քարնին երդումը տվեց ավանդական անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
Երդման ընթացքում նա հավատարիմ մնաց արքա Չարլզ III-ին, ինչպես նաև նրա ժառանգներին ու հետնորդներին։
Վարչապետի պաշտոնում Մարկ Քարնին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։
Նշենք, որ Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին մարտի 9-ին ընտրվել է Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցության նախագահ։
Նա հաղթել է «Լիբերալ» կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում՝ երեք մրցակիցներին հաղթելով և ստանալով ձայների 85.9%-ը։
Քվեարկության գործընթացին մասնակցել է կուսակցության մոտ 152,000 անդամ։
Ջասթին Թրյուդոն պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել հունվարին։
Հայտնի է, որ պատճառը դարձել է «Լիբերալ» կուսակցության վերջին տասնամյակների ամենացածր վարկանիշը։
Թրյուդոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականին։