Կանադայի իրավապահ մարմինները անվանել են դպրոցում կրակոցների մեջ կասկածվողին և հրապարակել նրա մասին մանրամասներ
Կանադայի իրավապահ մարմինները անվանել են դպրոցում կրակոցների մեջ կասկածվողին և հրապարակել նրա մասին մանրամասներ

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 18-ամյա Ջեսի Վան Ռութսելարն է։ Նրանց խոսքով՝ նա կենսաբանորեն տղա է եղել, որը մոտ վեց տարի առաջ փոխել է սեռը։

Ինչպես գրում է BBC-ն, ոստիկանությունը նախկինում մի քանի անգամ եղել է կասկածյալի տանը՝ նրա հոգեկան առողջության խնդիրների պատճառով։

Տեղեկության համար՝ դպրոցում և բնակելի շենքում կրակոցների հետևանքով զոհվել է ինը մարդ, 25-ը՝ վիրավորվել։ Մահացածների թվում կան դպրոցականներ և մեկ ուսուցիչ։ Մահացածներից երկուսը հայտնաբերվել են դպրոցի մոտ գտնվող բնակելի շենքում, նրանք կասկածյալի մայրն ու խորթ եղբայրն են։ Ոստիկանությունը նաև կասկածյալին գտել է մահացած։