Կանադայի հյուսիսում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 20 հազար մարդ
Կանադայի հյուսիսում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 20 հազար մարդ

Կանադայում 20 հազար մարդ տարհանվում է լայնածավալ անտառային հրդեհների պատճառով։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Երկրի հյուսիսային մասում գտնվող ամենամեծ քաղաքի բնակիչները ստիպված են եղել տարհանվել այն բանից հետո, երբ հրդեհը մոտեցել է բնակավայրին 17 կիլոմետր հեռավորության վրա։

Ըստ տեղեկությունների՝ հրդեհները սպառնում են նաև մեկ այլ քաղաքի՝ Հայ Ռիվերի բնակչությանը, որտեղ արդեն տարհանվել է 3000 մարդ։

Երկրի պատմության մեջ ամենախոշոր տարհանումն իրականացնում է կանադական բանակը։ Քաղաքացիների մեծ մասը տեղափոխվում է Ալբերտա նահանգ։ Դեռ հայտնի չէ, թե տարհանվածները երբ կկարողանան վերադառնալ իրենց տները։

Կանադայի հյուսիս-արևմտյան մասում արտակարգ դրություն է գործում օգոստոսի 15-ից։ Այս պահին մարզում 200-ից ավելի հրդեհ կա։

Տարերային աղետի պատճառով մարզում չի աշխատում ինտերնետը, ընդհատված է հեռախոսակապը։