Կանադայի ֆինանսների նախարար Կանադան մինչև ապրիլի 2-ը կհետաձգի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը
Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը հայտարարել է, որ Կանադան մինչև ապրիլի 2-ը կհետաձգի ԱՄՆ-ի ավելի քան 4000 ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը։
Այս մասին Դոմինիկ Լեբլանը հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել է մինչև ապրիլի 2-ը դադարեցնել մաքսատուրքերը այն ապրանքների արտահանման վրա, որոնք ներառված են ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա համաձայնագրով»: Արդյունքում Կանադան մինչև ապրիլի 2-ը 125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքերի երկրորդ ալիք չի սահմանի։ «Միաժամանակ մենք կշարունակենք աշխատել բոլոր սակագները վերացնելու ուղղությամբ»,- գրել է Կանադայի ֆինանսների նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որով կանադական և մեքսիկական ապրանքները ժամանակավորապես ազատվում են մաքսատուրքերից, եթե այդ ապրանքները ներառված են ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա համաձայնագրով։
Փաստաթղթի համաձայն՝ Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքները մեկ ամսով կազատվեն 25 տոկոս մաքսատուրքերից։