Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներ. Ռաֆահում ռազմական գործողությունը աղետալի կլինի
Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելին անհապաղ մարդասիրական հրադադար է պետք հաստատել Գազայում:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ Իսրայելը ծրագրում է ցամաքային հարձակում Ռաֆահում: Ռաֆահում ռազմական գործողությունը աղետալի կլինի: Շտապ անհրաժեշտ է մարդասիրական զինադադար»,- ասված է երեք երկրների վարչապետների հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նրանք Իսրայելին կոչ են անում հարձակում չկատարել, սակայն միաժամանակ նշվում է, որ հրադադարը չի կարող «միակողմանի» լինել եւ պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ից պատանդներին։
«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձանց պաշտպանությունն առաջին և գլխավոր պահանջն է։ Պաղեստինցի խաղաղ բնակիչները չեն կարող վճարել ՀԱՄԱՍ-ի պարտության գինը»,- ասվում է հայտարարության մեջ։