Կանադայի արտաքին գործերի նախարար. Գազայում ավելի քան 100 մարդու մահը ողբերգական է
Գազայում ավելի քան 100 մարդու մահը, ովքեր սպասում էին մարդասիրական օգնության ավտոշարասյունին, մղձավանջ էր, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Ջոլին նշել է, որ անկլավում մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։
«Երբ խոսքը վերաբերում է Գազայում այսօր տեղի ունեցածին, պետք է ասեմ, որ դա մղձավանջ է: Մենք պետք է համոզվենք, որ միջազգային օգնությունն ուղարկվի Գազա, և որ մարդիկ պաշտպանված լինեն, երբ նրանք գնում են օգնություն ստանալու», – ասել է Ջոլին:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածի հյուսիսային հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում զոհվել է ավելի քան հարյուր մարդ, վիրավորվել՝ ավելի քան 760-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն ասել է, որ «իսրայելական ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել հազարավոր մարդկանց ցրելու համար, որոնք շարժվում էին դեպի մարդասիրական օգնության ավտոշարասյուն, ոչ մի հարված չի հասցվել»։