Կանադայի Ալբերտա նահանգի վարչապետը չի բացառում նահանգի Կանադայից անջատման հարցով հանրաքվեի անցկացումը
Կանադայի Ալբերտա նահանգի վարչապետ Դանիել Սմիթը չի բացառում, որ տեղի ունենա հանրաքվե նահանգի Կանադայից անջատվելու հարցով։ Ինչպես Սմիթը պարզաբանում է, հանրաքվեն կանցկացվի հաջորդ տարի, եթե ստորագրահավաքը հավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ։
Դանիել Սմիթը ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է և անձամբ աջակցում է Ալբերտայի՝ Կանադայի կազմից դուրս գալուն։
Սմիթը մեղադրում է նախկին իշխանություններին այնպիսի օրենսդրության ընդունման մեջ, որը սահմանափակում է նավթի արդյունահանման և արտահանման հնարավորությունները Ալբերտայում։ Նրա խոսքով, սա նահանգին արժեցել է միլիարդավոր դոլարներ։ Նահանգապետի կարծիքով՝ կենտրոնական իշխանությունը չափազանց միջամտում է տեղական հարցերին։