Կանադան Ուկրաինային կմատակարարի 800 անօդաչու թռչող սարք
Կանադան Ուկրաինային կմատակարարի 800 անօդաչու թռչող սարք

Կանադան Ուկրաինային կմատակարարի 800 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Բիլ Բլերը։

«ԱԹՍ-ները հայտնվել են որպես Ուկրաինայի համար կարևոր կարողություն ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Այս անօդաչու թռչող սարքերի միջոցով ուկրաինական զորքերը կկարողանան ավելի շատ իրավիճակային իրազեկում և տեղեկատվություն հավաքել՝ թիրախներն ավելի արագ և ճշգրիտ գնահատելու համար»,- նշել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարը։

Բիլ Բլերի խոսքով, քանի որ Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու տարի է անցել, Կանադան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին՝ պաշտպանելով ազատությունն ու ժողովրդավարությունը: