Կանադան հայտարարել է 38,1 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին՝ Ուկրաինային օգնելու համար։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակազմի վրա։
Օգնությունը ներառում է 10,9 մլն ԱՄՆ դոլար՝ աջակցություն անապահով երեխաներին և երիտասարդներին, ինչպես նաև տեղահանված երեխաների և ռազմական հանցագործությունների զոհերի վերականգնմանը: Էներգետիկ ենթակառուցվածքների և սարքավորումների վերականգնման համար հատկացվել է 14,5 մլն դոլար։ 11,2 մլն դոլար կուղղվի բարեփոխումներին, այդ թվում՝ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներին։
Բացի այդ, Կանադան 1,5 մլն դոլար է տրամադրում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով՝ աջակցելու Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգ շահագործմանը։