Կանադան վերացրել է Ուկրաինային զենք վաճառելու սահմանափակումները
Կանադան վերացրել է Ուկրաինային զենք վաճառելու սահմանափակումները

Կանադան Ուկրաինային ընդգրկել է այն երկրների ցուցակում, որի համաձայն, վերացվում է հրազենի վաճառքի սահմանափակումը, հաղորդում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:

Հրազենի վերաբերյալ երկրների ավտոմատ ստուգողական ցուցակը (Automatic Firearms Country Control List) համալրվել է այբբենական կարգով երկրների ավելացմամբ:

Հրամանը ուժի մեջ է մտնում գրանցման օրվանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում հաջորդ տարվա համար Ուկրաինային 500 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն եւ պաշտպանական մահացու զենք է  տրամադրվում: Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ նախագահը հաստատել էր Ուկրաինային մինչեւ 560 միլիոն դոլարի օգնության տրամադրումը: