Կանադան սեպտեմբերի 8-ից պլանավորում է պատասխան սակագներ սահմանել ԱՄՆ-ի համար
Կանադան սեպտեմբերի 8-ից պլանավորում է պատասխան սակագներ սահմանել ԱՄՆ-ի համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը և կառավարության այլ անդամներ առաջիկա ժամերին հրապարակայնորեն կհայտարարեն, թե ամերիկյան որ ապրանքները կհարկվեն սեպտեմբերի 8-ից Կանադաներմուծվելուց հետո:
Հատկանշական է, որ նախագահ Թրամփի որոշմամբ՝ օգոստոսի 22-ից ԱՄՆ-ում 20 միլիարդ դոլարի արժողությամբ կանադական ապրանքների վրա գործում է 50%-անոց սակագին: Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից կանադական ավտոմեքենաներին, ավտոպահեստամասերին և պողպատին սպառնում է հավելյալ 50%-անոց սակագների սահմանում:
«Բանակցությունների սեղանի շուրջ այն վերաբերմունքը, թե Կանադան ԱՄՆ-ի դուստր ձեռնարկությունն է, այն չէ, ինչի հետ կարող ենք հաշտվել: Բանակցությունների ընթացքում իմացանք, որ ամերիկացիները ցանկանում են ոչնչացնել մեր հիմնական արդյունաբերությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային, պողպատի և ալյումինի», – հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
Նրա խոսքով՝ դա է հիմնական պատճառը, որի պատճառով իրենք բանակցություններում մերժում են հայտնել և ասել, որ «սա վատ համաձայնագիր է»: