Կանադան 40 մլն դոլար է հատկացնում Ուկրաինայի համար հրետանային արկեր գնելու համար
Կանադան 40 միլիոն կանադական դոլար կհատկացնի Չեխիայի նախաձեռնությանը` Ուկրաինայի համար 800 հազար հրանոթ գնելու համար, ասել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։
«Պատերազմի սկզբից Կանադան 4 միլիարդ կանադական դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային՝ ներառյալ հաուբիցներ, տանկեր և զրահատեխնիկա», – ասվում է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ավելին, Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքով, չեխական նախաձեռնությունը 18 երկրների ներդրումով բավարար ֆինանսավորում է տրամադրել Ուկրաինայի համար 800 հազար հրետանային արկ գնելու համար։