Կանադան 20 միլիարդ դոլարի արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա 15-ից 50% սակագներ է սահմանել
Կանադան 20 միլիարդ դոլարի արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա 15-ից 50% սակագներ է սահմանել: Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ից:
Մասնավորապես, 50%-անոց սակագին է սահմանվել պողպատի համար, որը նախկինում ենթակա էր 25%-անոց մաքսատուրքի: 50%-անոց սակագինը տարածվելու է մեղրի, կահույքի և հագուստի վրա: 25%-անոց սակագին կսահմանվի կենցաղային տեխնիկայի, կաթնամթերքի, ձկնեղենի և ծովամթերքի վրա, իսկ 15%-ը՝ որոշակի գործիքների ու սարքավորումների, մեքենաների, այդ թվում՝ վերամբարձ կռունկների և օդորակիչների համար:
Այնուամենայնիվ, Կանադայի ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի խոսքով՝ սա Կանադայի պատասխան արձագանքի միայն մեկ մասն է: Նոր էական միջոցառումների վրա նա աշխատելու է գործընկերների հետ միասին:
Ֆինանսների նախարարը նշում է, որ երկիրը կանգնած է աննախադեպ մարտահրավերի առջև: Կառավարությունը պետք է ապահովի նաև ձեռնարկությունների իրացվելիությունը և պահպանի աշխատատեղերը կանադացիների համար: