Կան որոշ դրական նշաններ, որ Վաժա Գափրինդաշվիլուն պետք է շուտով ազատ արձակեն
Կան որոշ դրական նշաններ, որ Վաժա Գափրինդաշվիլուն պետք է շուտով ազատ արձակեն

Ողջ մինիստերիալի ընթացքում քննարկման գլխավոր թեմաներից էր բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու անօրեն կալանավորումը և բոլոր հանդիպումներին խստիվ բարձրացվել է հարցը, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրատիսլավայում:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Վաժա Գափրինավիլու գործին ներգրավված է ողջ միջազգային համադաշնությունը:

«Չի մնացել որևէ միջազգային կազմակերպություն, ոչ էլ բարձրպաշտոնյա անձ, ում հետ հանդիպմանը չեմ բարձրացրել այս հարցը: Քիչ առաջ ավարտեցի հանդիպումը ԵԱՀԿ-ի նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հետ, ում հետ հաղորդակցվում եմ Վաժա Գափրինդաշվիլու ձերբակալման առաջին օրից: Կան որոշ դրական նշաններ, որ նրան պետք է շուտով ազատ արձակեն»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին: