Կամչատկայի արևելյան ափին տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ցունամիի վտանգ է հայտարարվել թերակղզում և Կուրիլյան կղզիներում
Կամչատկայի արևելյան ափին տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո թերակղզու և Կուրիլյան կղզիների համար հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, հայտնել է շրջանի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։
Էպիկենտրոնը գտնվել է 46.8 կիլոմետր խորության վրա։
Կամչատկայի իշխանությունները հայտարարել են բարձրացված տագնապի վիճակի մասին։ Սպասվող ալիքների պատճառով տեղացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ափ գնալուց, իսկ նավերին՝ հեռանալ ափից դեպի օվկիանոս։
Հիշեցնենք, որ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Կամչատկայի ափին հուլիսի 30-ին։ Այդ ժամանակ մագնիտուդը կազմել է 8.8։ Այդ ժամանակից ի վեր մասնագետները գրանցել են չափազանց բարձր սեյսմիկ ակտիվություն այս տարածքում։