Կամավոր Իրակլի Սաբանաձե. Աղետի գոտում վիճակը ծանր է, փրկարարները կանգ չեն առնում, ամեն ջանք գործադրում են, նայում են ամեն անկյունը, ոչ մի միլիմետր առանց ստուգելու չեն թողնում
Աղետի գոտում վիճակը ծանր է, փրկարարները կանգ չեն առնում, ամեն ջանք գործադրում են, նայում են ամեն անկյունը, ոչ մի միլիմետր առանց ստուգելու չեն թողնում,- ասել է աղետի գոտում գտնվող կամավորներից Իրակլի Սաբանաձեն:
Նրա խոսքով, կամավորներ են եկել աղետի գոտի՝ նպաստելու մարդկանց փրկելուն։
«Բարդ իրավիճակ է, ես նախկին փրկարար եմ, ալպինիստների և էքստրեմալների խումբ, մենք եկել ենք որպես կամավոր և ամեն ինչ անում ենք արդյունքի հասնելու և ներդրում ունենալու համար: Պայմանները շատ ծանր են, ցեխը վատն է, շարժվելը գրեթե անհնար է։ Սարսափելի վիճակ է։ Փրկարարները կանգ չեն առնում, ամեն ջանք գործադրում են, սփռված են ամենուր, նայում են ամեն անկյունը, առանց ստուգելու ոչ մի միլիմետր չեն թողնում»,- ասել է Իրակլի Սաբանաձեն։