Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորում է Կամալա Հարիսին Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին կին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ:
Կառավարության ղեկավարը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում, ընդգծում է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու հատուկ բարեկամությունը:
«Ես շնորհավորում եմ Կամալա Հարիսին պատմական նվաճման և ԱՄՆ-ի պատմության մեջ որպես առաջին կին փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները Վրաստանի առանձնահատուկ ընկերն է և ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համագործակցելուն ու մեր երկրների միջև գործընկերության էլ ավելի ամրապնդմանը», – գրում է Գիորգի Գախարիան: